Բաժիններ՝

Միջին ամսական աշխատավարձը պետական հատվածում աճել է 7.1 տոկոսով

Հայաստանում պետական և ոչ պետական հատվածներում միջին ամսական աշխատավարձը 2018 թվականի հունվարին աճ է գրանցել` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մասնավորապես, 2018 թ. հունվարին միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 2017-ի հունվարի համեմատ աճել է 10.2 տոկոսով՝ կազմելով 198 հազար 816 դրամ: Պետական հատվածում արձանագրվել է 7.1 տոկոս աճ` կազմելով 162 հազար 283 դրամ, իսկ մասնավորում՝ 11.3 տոկոս` կազմելով 241 հազար 363 դրամ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018-ի հունվարին աճել է 10.2 տոկոսով: Աճ է գրանցվել գրեթե բոլոր հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների գծով: Արտաքին առևտրի շրջանառությունն աճել է 47.6, արտահանման ու ներմուծման ցուցանիշների աճի դինամիկան՝ համապատասխանաբար 45.2 և 48.9 տոկոս է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս