
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. ժամանել են մեծ թվով բժիշկներ ու փրկարարներ

Փետրվարի 7-ին, ժամը 13:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու «Երևանի Շամպայն գինիների գործարան»-ի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող «Բիթլիս» հյուրանոցառեստորանային համալիրի աշխատակիցները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադներ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի