Բաժիններ՝

«Կաշխատենք գրավել 2-րդ տեղը». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն կոչ է արել իր թիմին՝ կենտրոնանալ ԱՊԼ-ում 2-րդ տեղի համար պայքարի վրա: Ինչպես գտնում է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը, ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» պրակտիկորեն շանս չունի դառնալ չեմպիոն:

«Մանչեսթեր Սիթին» իր աշխատանքն այնքան լավ է անում, որ նույնիսկ մոտ չի թողնում իրեն այլ ակումբների: Երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղերի համար պայքարը շարունակվում է: Բայց առաջինի համար պրակտիկորեն ավարտվել է: Մենք պետք է աշխատենք լինել առաջինը մնացածների մեջ, գրավենք երկրորդ տեղը»,- ասել է Մոուրինիոն:

25 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հավաքել է 53 միավոր և հետ է մնում առաջին հորիզոնականից 15 միավորով: «Կարմիր սատանաները» երրորդ և չորրորդ տեղերից առաջ են ընդամենը 3 միավորով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս