Բաժիններ՝

3 կենսական խորհուրդ արևելյան իմաստունից՝ Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար

Խոյ

1. Երջանկությունը մտերիմ մարդիկ են: Հարստությունը գալիս և գնում է, իսկ ընկերները և մտերիմ մարդիկ մնում են Ձեզ հետ: Գնահատեք սերը և ընկերությունը:
2. Երբեմն անհրաժեշտ է վերցնել և բաց թողնել ինչ-որ բան, որպեսզի երջանիկ դառնաք:
3. Պրոբլեմը լուծելու ամենալավ մեթոդը՝ խուսափել դրա հետ հանդիպումից:

Ցուլ

1. Մենք բոլորս հավասար ենք, և ոչ ոք իրավունք չունի իրեն գերմարդ անվանել:
2. Որպեսզի մարդիկ հարգեն Ձեզ, անհրաժեշտ է, որպեսզի Դուք հարգեք նրանց:
3. Գնահատեք նրանց, ովքեր բացում են Ձեր առաջ իրենց հոգին:

Երկվորյակներ

1. Էգոիզմը երբեք գին չի ունենա, որովհետև այն նվիրում է միայն իշխանության րոպեական զգացողություն, լավ տրամադրություն, հարստություն:
2. Սուտն այն է, ինչը կարող է Ձեզ փրկել միայն հիմա, բայց չի կարող ազատել պրոբլեմներից:
3. Հեռատեսությունը ոչ միայն իմաստուն մարդկանց ընտրությունն է, այլ նաև նրանց, ովքեր գնահատում են իրենց ժամանակը:

Խեցգետին

1. Յուրաքանչյուր վատ բան պահանջում է հատուկ վճար: Ցավ պատճառելն անպատիժ չի մնում:
2. Մի ձևացրեք, որ Դուք ավելի լավն եք, քան կաք:
3. Ագահությունը սպանում է Ձեր մեջ մարդուն, այն ընդունակ է դարձնել Ձեզ միայնակ և դժբախտ:

Առյուծ

1. Ամենակարևոր կարողությունը կյանքում ինքն իրեն ուրիշ մարդու տեղը դնելու կարողությունն է:
2. Ծախսել պետք է այնքան, ինչքան Դուք կարող եք Ձեզ թույլ տալ, այլ ոչ թե այնքան, ինչքան պահանջում է կարգավիճակը:
3. Յուրաքանչյուր վատ, ինչպես նաև՝ լավ բան, անցնում է:

Կույս

1. Դուք չեք կարող միշտ ճիշտ լինել:
2. Երբեմն անհրաժեշտ է ռիսկի գնալ, եթե ուզում եք երջանիկ լինել:
3. Անհրաժեշտություն չկա, որպեսզի Ձեզ ուրիշ մարդիկ աջակցեն: Դուք ամեն ինչ կարող եք անել առանց օգնության:

Կշեռք

1. Ամեն ինչ լավ կլինի, քանի որ կյանքը ոչ թե սև և սպիտակ գծեր են, այլ շախմատի տախտակ:
2. Մի պահանջեք շրջապատից այն, ինչ չեք կարող պահանջել ինքներդ Ձեզանից:
3. Հոգին միշտ մարմնից կարևոր է: Մտքերը միշտ գործողություններից ավելի կարևոր են: Մտքերը նյութական են:

Կարիճ

1. Եթե Դուք նույնիսկ միայնակ փոխեք աշխարհը դեպի լավը, դա չի կարող լինել առիթ ուրիշներին ցուցում տալու, թե ինչ պետք է նրանք անեն:
2. Խորհուրդ տվեք միայն այն ժամանակ, երբ Ձեզ խնդրում են դրա մասին:
3. Եթե Դուք ինչ-որ մեկին ցավ եք պատճառել, մի վիրավորվեք այդ մարդուց այն բանի համար, որ նա ի պատասխան՝ Ձեզ ցավ կպատճառի:

Աղեղնավոր

1. Դիվանագետ մարդիկ շատ ավելի հաջողակ են, քան էգոիստները:
2. Գնահատեք օգնությունը: Մի չարաշահեք հյուրասիրությունը, վստահությունը, եթե չեք ուզում, որ Ձեզ ատեն:
3. Մի դասեք Ձեզ ուրիշներից բարձր. Դուք թերություններ ունեք:

Այծեղջյուր

1. Իդեալական մարդիկ չեն լինում: Ինչքան մոտ լինեք իդեալական կերպարին, այնքան ավելի ձանձրալի կթվաք:
2. Փոփոխությունը նորմալ է: Ամեն ինչ փոխվում է. տիեզերքը, աշխարհը, մարդիկ:
3. Ամբողջ անցյալը պետք է մնա անցյալում:

Ջրհոս

1. Մենք գիտակցում ենք, թե ինչ է իսկական սերը և ընկերությունը միայն այն ժամանակ, երբ սկսում ենք գնահատել օգնությունը և ուշադրությունը:
2. Միայն դառնալով լավագույնն ինչ-որ բանում՝ կարելի է հասնել հաջողության:
3. Երբեք մի ցածրացրեք մարդկանց, առավել ևս՝ ուրիշների ներկայությամբ, եթե չեք ուզում պրոբլեմներ ունենալ հետագայում:

Ձկներ

1. Որպեսզի կյանքը հաճույք պատճառի, անհրաժեշտ է իմանալ, թե ինչ եք ուզում:
2. Ընտանիք պետք է բոլորին: Սովորեք գնահատել Ձեր հարազատներին և այն ամենը, ինչ նրանք անում են Ձեզ համար:
3. Կյանքը խաղ չէ մեկ դարպասի վրա: Սովորեք զոհաբերել ինչ-որ բան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս