Բաժիններ՝

Իրանի ՆԳՆ-­ն չի հրապարակելու նախագահի ընտրությունների միջանկյալ արդյունքները

Իրանի ներքին գործերի նախարարությունը չի հայտարարելու ձայների միջանկյալ հաշվարկի արդյունքները երկրի նախագահի՝ մայիսի 19-­ին կայանալիք ընտրություններում: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին: Դրա հետ մեկտեղ Ֆազլին չի կարողացել նշել ընտրությունների վերջնական արդյունքների հայտարարման ժամանակը, բայց խոստացել է դա անել որքան կարելի է շուտ:

«Այս անգամ, ի տարբերություն Իրանի նախագահի նախորդ ընտրությունների, կհայտարարվի Հանրապետության նախագահի ընտրությունների վերջնական արդյունքը, միջանկյալ արդյունքները չեն հայտարարվելու»,­-ասել է ՆԳ նախարարը, որի հաղորդագրությունը հրապարակված Է գերատեսչության կայքում:

Նրա խոսքով՝ տվյալների հրապարակման նախկին պրակտիկան բերում էր անհիմն ենթադրությունների եւ շահարկումների՝ հիմնված այս կամ այն նահանգում, որտեղ թեկնածուների աջակցման մակարդակը տարբեր է, ձայների հաշվման համեմատ միջանկյալ արդյունքների կտրուկ տատանումների վրա:

Իրանի նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 19-­ին: Երկրի նախագահը կդառնա այն թեկնածուն, որը կհավաքի ընտրողների ձայների 50 տոկոսից ավելին: Եթե դա թեկնածուներից ոչ մեկին չհաջողվի, ապա կկայանա ընտրությունների երկրորդ փուլը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031