Բաժիններ՝

Ինչ պետք է անել՝ ադրբեջանական և թուրքական արտադրանքի մուտքը ՀՀ թույլ չտալու համար

«Մենք պետք է առաջին հերթին մեղքը մեր մեջ փնտրենք։ Ես դեմ եմ այն հանգամանքին, երբ մի շարք կառույցներ մատնացույց են անում խնդիրը՝ առանց նշելու այդ խնդիրը վերացնող առաջարկները»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Հայաստանի շուկայում առկա ադրբեջանական և թուրքական արտադրության ապրանքների մասին՝ ասաց «Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան» կենտրոնի նախագահ, «Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահ Արթուր Աթոյանը:

Նա ողջամտության կոչ է անում բոլոր այն կառույցներին, որոնք աշխատում են զանգվածային լրատվամիջոցների հետ՝ ասելով, թե խնդիրը նշելուց հետո ցանկալի է, որպեսզի նրանք առնվազն մեկ առաջարկ հնչեցնեն, որպեսզի բարձրաձայնած խնդիրը կշիռ ունենա։ «Եվ անձնական PR-ի փոխարեն՝ մեր ազգաբնակչության մատից մի փուշ hանեն, մի օգուտ բերեն»,- ասաց բանախոսը։

Արթուր Աթոյանի առաջարկը հետևյալն էր. պետք է կարողանանք ավելի զարգացած, առաջադեմ տեխնոլոգիաներ առաջադրել, որպեսզի ՀՀ-ի համար տհաճ հարևանների ապրանքատեսակը Հայաստանի ներսում մեր պետության տնտեսական հիմքը չվնասի։

«Օտարածին ապրանքները ոչնչացնում են մեր տնտեսությունը։ Նրանց ինքնարժեքն ավելի ցածր է, իսկ մերը՝ բարձր։ Նրանց մուտքը ՀՀ թույլ չտալու համար պետք է մեր սննդամթերքի և արտադրության մյուս ապրանքատեսակների ինքնարժեքն իջեցնենք, որպեսզի նրանք մեր երկրի ներսում մեզ հետ մրցունակ չլինեն և մեր տնտեսությունը չքայքայեն»,- ասաց պարոն Աթոյանը։

Կարդացեք նաև

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս