
Մատների միջև հեռավորությունը կարող է շատ բան վկայել բնավորության մասին. ստուգե՞նք

Մարդու բնավորության մասին շատ բան կարելի է իմանալ՝ նույնիսկ առանց ծանոթանալու նրա հետ։ Բավական է ուշադրություն դարձնել նրա ժեստերին և վարքին։ Marketium.ru կայքը գրում է, որ մարդու բնավորության մասին որոշ փաստեր կարելի է իմանալ նաև՝ նայելով նրա մատներին։ Հանգիստ պահեք մատները և որոշեք դրանց միջև հեռավորության չափը։
1. Մեծ հեռավորություն։ Բաց մարդ եք։ Ազատ թռչուն եք, ցանկացած իրավիճակում մնում եք այնպիսին, ինչպիսին կաք, և չեք փորձում գոհացնել մյուսներին։ Երբեք չեք թաքցնում զգացմունքները։ Շատ ընկերներ ունեք, հեշտությամբ ծանոթություններ եք հաստատում։ Մարդիկ սիրում են ձեզ և ձգտում են դեպի ձեզ։
2. Փոքր հեռավորություն։ Ձեզ կարելի է բաց մարդ համարել, բայց ամեն դեպքում՝ կգտնվեն բաներ, որոնցով աշխատում եք չկիսվել։ Միշտ ղեկավարվում եք ողջամիտ տրամաբանությամբ, ինչը հատուկ չէ շատերին։ Բավական զուսպ մարդ եք, միևնույն ժամանակ՝ կարողանում եք թուլանալ և ուրախանալ։ Այլ բառերով ասած՝ ներդաշնակ անձ եք։ Գիտեք՝ երբ է հարկավոր խոսել, երբ է հարկավոր լսել։ Այդ պատճառով էլ մարդիկ հաճախ են դիմում ձեզ՝ խորհուրդ ստանալու համար։
3. Առանց հեռավորության։ Փակ մարդ եք։ Գնահատում եք անձնական տարածությունը և կարծում եք, որ պարտադիր չէ անձնական «իրերով» կիսվել մյուսների հետ։ Խելամտությունը ձեզ թույլ չի տալիս վստահել մարդկանց։ Նրանք դեռ պետք է արժանանան ձեր վստահությանը։ Քաղաքավարի եք, հարգալից եք վերաբերվում մարդկանց: Շատախոս չեք, բայց կարողանում եք լսել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը