
ՄաքԳրեգորը չի նկարահանվի «Գահերի խաղը» հեռուստասերիալում

Խառը մենամարտի բազմակի հաղթող, UFC-ի չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը նշել է, որ իրականությանը չեն համապատասխանում այն խոսակցությունները, ըստ որոնց՝ ինքը նկարահանվելու է «Գահերի խաղը» հեռուստասերիալում:
ՄաքԳրեգորը պատմել է, որ իրեն այդ դերը առաջարկել է Ուայթը այն բանից հետո, երբ մարզիկը 25 րոպե ծնկով ծեծել է նրան: Մարզիկը նշում է , որ այդ ժամանակ առաջին անգամ է լսել նմանատիպ սերիալի մասին:
«Իմ գործը սպորտն է, ոչ թե շոու-բիզնեսը: Մի հավատացեք նրան, ինչի մասին լսում եք: Ես երբեք չեմ խոսել սերիալի ներկայացուցիչների հետ, իսկ մամուլում գրում են, որ ես արդեն նկարահանվել եմ մի քանի սերիայում»,- նշում է մարզիկը:
Սիրարփի Աղաբաբյան