
«Բարսելոնայի» անդամների համար կա 5 ավելի կարևոր թեմա, քան Մեսսիի պայմանագիրը

Ինչպես հաղորդում է Marca-ն, «Բարսելոնայի» ղեկավարությունը հարցում է անցկացրել ակումբի անդամների շրջանում, որպեսզի պարզի, թե ինչքանով են կարևոր նրանց համար ակումբի կյանքի մի քանի հարցեր:
Ըստ հարցման արդյունքների՝ պարզվել է, որ թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի պայմանագրի երկարաձգումն ըստ կարևորության ամենևին էլ առաջին տեղը չի գրավում: Կան 5 թեմաներ, որոնք ակումբի անդամները համարում են ավելի կարևոր. «Քամփ Նոու» մարզադաշտի վերակառուցումը, տիտղոսները, հաջորդ մրցաշրջանի համար թիմի կազմի կազմավորումը, իրավական հարցերը և ակումբի տնտեսական վիճակի կենսունակությունը:
Մեսսիի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2018թ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը