Կատալոնացիները դեռ մտածում են:
Լուսանկարներում Մարմաշենի խճուղուց դեպի Մուշ թաղամաս տանող կիսակառույց շենքերն են: Այս շենքերի շինարարությունն անավարտ մնաց, քանի որ Հայաստանն անկախացավ, իսկ շինարարությունն իրականացնող ուկրաինացիները, ռուսները, ղազախները և ուզբեկները լքեցին մեր երկիրը:
ԱՀ պետական նախարար Արայիկ Հարությունյանի և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունները դեկտեմբերի 16-ին այցելել են մի շարք ուսումնական հաստատություններ և արտադրական ձեռնարկություններ:
Ապօրինի զենք է հայտնաբերվել։
«Սերժ Սարգսյանն արդեն քարոզարշավ է տանում տարբեր բանագավառներում»,- 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:
Սիրիայի Հալեպ շրջանի ևս երկու բնակելի շրջաններ՝ Այն-Աբու-Նասրան և Թել-Դահիրիեթ-Էս-Սայան միացել են ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսես Գվարդիոլան հայտարարել է, որ թիմը չի կարող անցնել ԱՊԼ-ի ամբողջ մրցաշրջանն առանց պարտությունների՝ դրանով կրկնելով 2003-2004թթ. մրցաշրջանում «Արսենալի» ինքնատիպ ձեռքբերումը: «Քաղաքայինները» 17 տուրերից հետո գլխավորում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ տանելով 16 հաղթանակ և 1 անգամ խաղալով ոչ-ոքի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում հայտնաբերվել է կասկածելի ծագման մեծ քանակությամբ մսեղեն։
Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ լե Դրիանը հեռախոսազրույց են ունեցել:
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13:36-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի շուրջ անորոշությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը պայմանավորում է անորոշությամբ։
Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը խոստացել է Լիբանան վերադարձնել ավելի քան 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ քանդակները, որոնք գողացվել են այդ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը:
Իսրայելական բանակի հետ բախումների արդյունքում չորս պաղեստինցի սպանվել է, 888-ը` վիրավորվել Գազայի հատվածում, Երուսաղեմում և Հորդանանի Արևմտյան ափին։
Մինչ շատերը շտապում են Մխիթարյանին ուղարկել Իտալիա, երկրպագուների, փորձագետների և լրագրողների մյուս մասը համոզված է, որ Մխիթարյանը դեռ ասելիք ունի Անգլիայում:
Դեկտեմբերի 11-ից Շիրակի մարզի պոլիկլինիկաներում սկսվել են մարդու պապիլոմա վիրուսով պայմանավորված արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստումները: Այն ծնողները, ովքեր չեն ցանկանա՝ իրենց երեխաները պատվաստվեն, պետք է գրավոր հրաժարվեն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կնոջ կողմից ամուսնուն սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունը մտադիր է մինչև տարվա վերջ կառավարություն ներկայացնել օրինագիծ Եգիպտոսի հետ ավիահաղորդակցության վերականգնման մասին նախագահի հրամանագրի վերաբերյալ:
«Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հնարավոր արտահանձնման վերաբերյալ բանակցություններ չի վարում»,- այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար Վասիլի Բոնդարը:
Օլբանի Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել Նյու Յորք Նահանգից ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դոն Բոյաջյանի թեկնածության առաջադրմանը:
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը եւ Սուրեն Մանուկյանը, դեկտեմբերի 15-ին հանդիպել է Լատվիա-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ:
Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի որդին՝ Յավուզ Յըլմազը տանը սպանված է գտնվել:
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վիզաների վիճակախաղով ԱՄՆ-ում հայտնված ներգաղթյալներին անվանել է իրենց հասարակությունում վատից վատը եւ հորդորել է վերացնել այդ մեխանիզմը:
«Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ դեկտեմբերի 14-ի մեկնաբանությունը 2009թ.-ի ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ է»։
Դեկտեմբերի 16-ի ցերեկը, դեկտեմբերի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 20-21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Հեծանվորդ Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի կարծիքով հայ մարզիկի արծաթե մեդալը շատ կարևոր միավորներ տվեց հեծանվորդին:
Երևանի «Արարատ» հոկեյի թիմը շարունակում է հաջող ելույթները Բելառուսի բաց առաջնությունում:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում (mfa.gov.tr) Արևելյան Երուսաղեմը նշվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք: Այդ մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը:
Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց:
«Սա նշանակում է, որ, այսպես կոչված՝ սահմանային զորամասը, որը հասկանալի չէ, թե ինչու պետք է պահի Իրանի հետ մեր սահմանը, ուղղակի օձի պես պառկած է ճանապարհի վրա։ Այսինքն՝ դա մեր դռան շեմին պառկած օձ է, այլ ոչ թե սահմանապահ, և կապ չունի Հայաստանի շահերի հետ»: