Թուրքիայի ԱԳՆ-ի կայքում Արևելյան Երուսաղեմը նշվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում (mfa.gov.tr) Արևելյան Երուսաղեմը նշվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք: Այդ մասին հայտնում է թուրքական իշխանամետ «Sabah» պարբերականը:
Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու առաջարկը արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ստամբուլում Երուսաղեմի հարցով կայացած «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) արտահերթի գագաթաժողովի ժամանակ:
Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։