Բաժիններ՝

Արսեն Քարամյանը չի ընդունում Արթուր Ալեքսանյանի՝ նախարարությանն ուղղված մեղադրանքները

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը չի ընդունում օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ նախարարությանն ուղղված մեղադրանքները տարվա լավագույն 10 մարզիկների քվեարկության կարգի հետ կապված:

«Ես չեմ մեկնաբանի մասնավոր կարծիքներ, նույնիսկ օլիմպիական չեմպիոնի կարծիքը: Դա ինձ համար մասնավոր կարծիք է: Իսկ ինչպե՞ս էր Արթուր Ալեքսանյանն ընդունում նախորդ տարիների աղմուկ-աղաղակը: Ինչո՞ւ այդ ժամանակ մեկնաբանություններ չէր անում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Քարամյանը:

Վերջինս նաև հավելեց. «Մենք լսեցինք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը տարվա լավագույն 10 մարզիկների մեծարման երեկոյին այն մասին, որ սպորտը չի կարող ունենալ բաժանարար գծեր: Սպորտը միավորող հանգամանք է, առավել ևս՝ մեզ նման փոքր ազգերի համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս