Բաժիններ՝

«Գիտեմ՝ Մեսսին դաշտում որտեղ է գտնվում, նույնիսկ, եթե չեմ տեսնում նրան». Անդրես Ինիեստա

Ֆուտբոլիստները հասկանում են իրար առանց խոսքերի: «Մենք միասին անցկացրել ենք պրակտիկորեն ամբողջ կարիերան և գերազանց գիտենք իրար. մեկի և մյուսի շարժը, ինչպես է ամեն ինչ տեղի ունենում, որտեղ և ինչպես ենք գնդակ ստանում:

Մեր ֆուտբոլային կապը դառնում է ավելի ուժեղ: Ես գիտեմ՝ դաշտում նա որտեղ է, եթե նույնիսկ չեմ տեսնում նրան, և որտեղ նա կհայտնվի հաջորդ պահին: Դա կատարվում է ինքնըստինքյան, բնականոն ձևով: Հնարավոր է՝ դա տեղի է ունենում ոչ միայն ի ծնե թիմակցին հասկանալու զգացողությունից, այլ նաև երկար տարիների համատեղ խաղից»,- Ինիեստային է մեջբերում Marca-ն:

Ինիեստան հանդես է գալիս «Բարսելոնայի» կազմում 2002-2003թթ. մրցաշրջանից: Մեսսին միացել է հիմնական թիմին մեկ տարի անց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս