Եվգենի Կիսինի մենահամերգով եզրափակվեց «Երևանյան Հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը
«Երևանյան Հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում անմոռանալի և տպավորիչ մենահամերգով ներկայացավ հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինը: Նա կատարեց դասական դարձած կոմպոզիտորների սիրված ստեղծագործությունները: Համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Կիսինը համերգային ծրագրի առաջին մասում նվագեց Լյուդվիգ վան Բեթհովենի 29-րդ սիմֆոնիան, որը ոչ միայն Բեթհովենի ամենաբարդ գործերից է, այլև ամենանշանակալի ստեղծագործություններից է առհասարակ երաժշտական գրադարանում: Կիսինը կարծում է, որ այն իր նվագացանկում ներառող յուրաքանչյուր դաշնակահարի, այդ թվում և իր համար, դա նոր աստիճան է, նոր նվաճում:
Երկրորդ հատվածում դաշնակահարը կատարեց Սերգեյ Ռախմանինովի «Պրելյուդներ»-ը:
Դահլիճը լեփ-լեցուն էր, երաժշտասերները մեծ ոգևորությամբ էին հետևում դաշնակահարի նվագին՝ բուռն ծափահարությունների արժանացնելով նրան: