Բաժիններ՝

Ադրբեջանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարար Ղազիևը

Ադրբեջանում դեկտեմբերի 25-ին ձերբակալվել է երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը:

Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Ղազիևի եղբոր` Ռահաբ Ղազիևի փոխանցմամբ` նախկին նախարարի ձերբակալության պատճառը դեռևս հայտնի չէ:

Ռահիմ Ղազիևի ձերբակալության և դրա պատճառների վերաբերյալ Ադրբեջանի իրավապահ մարմինները դեռևս հայտարարություն չեն տարածել:

Ռահիմ Ղազիևը Ադրբեջանի պաշտպանության նախարար է եղել Արցախյան պատերազմի տարիներին` 1992-1993 թթ.: Ադրբեջանական դատարանը 1993-ին Ղազիևին մեղավոր էր ճանաչել Արցախի Շուշի քաղաքը «հայերին հանձնելու» համար և որպես պատերազմական հանցագործ դատապարտել մահապատժի, ինչը փոխարինվել էր ցմահ ազատազրկմամբ: Ղազիևը 2005 թվականին Ադրբեջանի նախագահի համաներմամբ ազատ էր արձակվել և այս տարվա դեկտեմբերի 25-ին անհայտ պատճառներով կրկին ձերբակալվել է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս