Ավտովթար՝ Խորենացի փողուցում. կան տուժածներ
Դեկտեմբերի 18-ին, ժամը 01:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացի փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan Tiida» մակնիշի 35 ՕF 479 (վարորդ` 1989 թ. ծնված Հ. Ա.), «Toyota Camry» մակնիշի 20 GG 800 (վարորդ՝ 1981 թ. ծնված Ա. Ա.), «Opel Astra» մակնիշի 35 GT 383 (վարորդ՝ 1972 թ. ծնված Ս. Թ.) և «Kia Sorento» մակնիշի 34 NL 938 (վարորդ՝ 1996 թ. ծնված Ս. Թ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1955 թ. ծնված Կ. Հ.-ը, 2000 թ. ծնված Ս. Ա.-ը և 1976 թ. ծնված Գ. Ջ.-ը հոսպիտալացվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները Կ. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ա.-ը և Գ. Ջ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան: