Բաժիններ՝

Թիլերսոնը ԿԺԴՀ-ին առաջարկել է բանակցություններ սկսել առանց նախապայմանների

Միացյալ Նահանգները կարող է երկխոսություն սկսել Հյուսիսային Կորեայի հետ՝ չառաջադրելով նախնական պայմաններ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Մենք պատրաստ ենք առաջին հանդիպումն անցկացնել առանց նախնական պայմանների»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում: «Եկեք հանդիպենք, խոսենք եղանակի մասին, եթե կուզեք»,- նշել է պետքարտուղարը եւ հավելել. «Բայց ի վերջո մենք պետք է նստենք դեմառդեմ եւ սեղանին դնենք քարտեզը՝ ճանապարհային այն քարտեզը, թե ինչի վրա պետք է համատեղ աշխատենք»:

Թիլերսոնը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ձգտում Փենյանի վարչակարգի փոփոխման, ինչպես նաեւ պատճառներ չի փնտրում Հյուսիսային Կորեային հարված հասցնելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031