ԱԺ-ն վավերացրեց Ասիական զարգացման բանկից 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցություն ստանալու համաձայնագիրը
Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» վարկային համաձայնագիրը:
Համաձայնագիրը վավերացնելուն կողմ քվեարկեց 61, դեմ՝ 37 պատգամավոր:
Համաձայնագրով Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանին 40 միլիոն դոլարի բյուջետային աջակցության վարկ կտրամադրի հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների բարելավման ծրագրերի իրականացման համար:
Վարկի ստացումը հնարավորություն կընձեռի 2018 թ. ունենալ ֆինանսական կայունության ապահովում, քանի որ այդ միջոցներն արդեն իսկ ներառված են ՀՀ 2018 թ. պետական բյուջեի ծրագրում:
Այն տրամադրվում է 15 տարի ժամկետով, որից երեք տարին արտոնյալ է: Վճարումներն իրականացվելու են 24 հավասար մասերով՝ 2024-2032 թթ.: Վարկը ներգրավվելու է 2017թ. ընթացքում: