Բաժիններ՝

Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմաճամբարին

Իսրայելի բանակը դեկտեմբերի 13-ին հարված է հասցրել Գազայի հատվածի հարավային մասում ՀԱՄԱՍ-ի ռազմաճամբարին ի պատասխան հրեական պետության տարածքի հրթիռակոծման: Այդ մասին ասված է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

«Ի պատասխան Գազայի հատվածից Իսրայելի վրա արձակված հրթիռի Իսրայելի ռազմաօդային ուժերը Գազայի հատվածի հարավային մասում հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի ռազմաճամբարին»,- նշվում է փաստաթղթում:

Ավելի վաղ զինվորականները Գազայի հատվածից հրթիռի արձակում են գրանցել հրեական պետության հարավային շրջանի ուղղությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031