Բաժիններ՝

ՄԱԿ-ը ԿԺԴՀ-ից ազդանշան է ակնկալում բանակցելու նրա պատրաստակամության վերաբերյալ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ջեֆրի Ֆելթմանը ԿԺԴՀ կատարած այցից հետո սպասում է, որ երկրի իշխանություններն ազդանշան կտան բանակցություններին նախապատրաստվել սկսելու պատրաստակմության վերաբերյալ, սակայն այս պահին ինքը ոչ մի կարգի հավաստիացում չի ստացել։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը ԿԺԴՀ է այցելել դեկտեմբերի 5-9-ը երկրի իշխանությունների հրավերով, որը հանձնվել էր տակավին սեպտեմբերին: Փենյանում նա հանդիպել է երկրի արտաքին գործերի նախարար Լի Յոն Հոյի եւ փոխնախարար Պեք Մեն Գուկի հետ:

«Նրանք ուշադրությամբ լսեցին մեր փաստարկները: Բայց նրանք ոչ մի պարտավորություն չառաջարկեցին այդ հարցի վերաբերյալ»,- նշել է Ֆելթմանը: Նրա խոսքով՝ այնուհետեւ դիվանագետները կայացած բանակցությունների մասին կզեկուցեն երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընին:

Ֆելթմանն իր այցը գնահատել է «կառուցողական եւ արդյունավետ»: Ըստ որում, նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են, որ այցը «լոկ սկիզբն էր, որ երկխոսությունը պետք է շարունակվի»:

Դեկտեմբերի 12-ի երեկոյան Ֆելթմանն Անվտանգության խորհրդին զեկուցել է Հյուսիսային Կորեա կատարած այցի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031