6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի արևելքում
6,1 մագնիտուդով երկրաշարժ է դեկտեմբերի 13-ին տեղի ունեցել Իրանի արեւելքում: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ըստ նրա տեղեկատվության՝ ստորգետնյա ցնցման էպիկենտրոնը գտնվում էր Իրանի Քերման քաղաքից մոտավորապես 63 կմ հյուսիս ընկած շրջանում, քաղաք, որի բնակչությունը կազմում է շուրջ 600 հազար մարդ: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության վրա էր: Ավերածությունների եւ զոհերի վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին 18 մարդ է տուժել Քերմանի նահանգում տեղի ունեցած 5,7 մագնիտուդով երկրաշարժից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: