««Մանչեսթեր Սիթիին» հնարավոր չէ կանգնեցնել». Անտոնիո Կոնտե
Մարզիչը խոստովանել է, որ չեմպիոնական մրցավազքն ավարտվել է:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Սիթիին» համարում է Անգլիայի առաջնության անվերապահ ֆավորիտը: 16 տուրերից հետո «քաղաքայինները» գլխավորում են աղյուսակը՝ միավորների տարբերությունը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» նկատմամբ հասցնելով 11-ի:
«Մենք լավ դիրք ենք գրավում առաջնությունում, բայց տվյալ պահին կա թիմ, որին ուղղակի հնարավոր չէ կանգնեցնել: Հակառակ դեպքում՝ մենք կպայքարեինք տիտղոսի համար «Մանչեսթեր Յունայթեդի», «Արսենալի», «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» հետ: Դա չի նշանակում, որ մենք կարող ենք հրաժարվել նրանց հասնելու փորձերից, բայց իրականում մենք պետք է հույս ունենանք, որ կհաղթենք առաջնության մնացած խաղերում՝ սպասելով առաջատարի լուրջ ձախողմանը»,- Կոնտեին է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը