Բաժիններ՝

Երկրպագուները պահանջում են, որ «Լացիոն» դադարի խաղալ Ա սերիայում

Իտալական «Լացիոյի» ներկայացուցիչ Արտուրո Դյակոնալեն մեկնաբանել է այն շշուկները, որ ակումբը կարող է դադարեցնել ելույթներն Իտալիայի առաջնությունում: Ըստ իտալական մամուլի՝ այս քայլով ակումբը ցանկանում է պայքարել վատ մրցավարության դեմ:

«Ես խոսել եմ ակումբի նախագահ Լոտիտոյի հետ: Նա ինձ ասաց, որ երկրպագուները ցանկանում են շարունակել բողոքի ակցիաները, և որպես ծայրահեղ քայլ՝ առաջարկում են դադարեցնել ելույթներն առաջնությունում: Մենք ցանկանում ենք ունենալ արդար առաջնություն: Դրա համար մրցավարական խայտառակ սխալները պետք է վերացվեն:
Երբ նման սխալները տեղի են ունենում ամեն կիրակի, մենք մեզ իրավունք են վերապահում ունենալ կասկածներ: Տեսակրկնությունների համակարգն այստեղ կապ չունի, քանի որ միշտ կա մեկը, ով գիտի, թե ինչպես է պետք ամեն ինչ ներկայացնել»,- նշել է Դյակոնալեն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031