Բաժիններ՝

Ադրիանա Լիման խոսք է տվել չմերկանալ առանց առիթի

Բրազիլացի թոփ-մոդել եւ Victoria՚s Secret-ի հրեշտակ Ադրիանա Լիման որոշել է այլեւս չմերկանալ առանց պատճառի: Նա իր նամակի լուսանկարը հրապարակել է Instagram-ում։

«Ես նույնպես բարդույթներ ու թերություններ ունեմ, բայց այլեւս չեմ վախենում դրանց մասին խոսել»,-գրել է աղջիկը՝ դիմելով իր բաժանորդներին:

Նրա խոսքով՝ ինքն այլեւս չի ցանկանում ապրել մակերեսային արժեքներ դավանող աշխարհում: «Ճիշտ չէ, երբ դու այնպիսին ես, ինչպիսին քեզ ստիպում է լինել հասարակությունը: Ես ցանկանում եմ դա փոխել: Եկեք միասին փոխենք այս աշխարհը»,-հավելել է Լիման:

Նա նաեւ նշել է, որ իր մեջ կատարվել են մի շարք փոփոխություններ. «Իմ հերթական սեքսուալ տեսանյութից հետո ինչ-որ բան փոխվեց: Իմ ընկերուհին եկավ ինձ մոտ եւ պատմեց, որ դժգոհ է իր մարմինից, եւ դա ինձ խորհրդածելու տեղիք տվեց: Ամեն օր ես արթնանում եմ այն մտքով, թե ինչ տեսք ունեմ: Ես այլեւս առանց առիթի հագուստն իմ վրայից չեմ հանի»:

https://www.instagram.com/p/BcfbxASB6jK/?taken-by=adrianalima

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031