Բաժիններ՝

Ավստրիայում գազահանգույցի պայթյունից հետո դադարեցվել է մի շարք երկրների մատակարարումը

Իտալիային, Սլովենիային, Հունգարիային գազի մատակարարումները դադարեցվել են Ավստրիայի Բաումգարտենի OMV գազահանգույցում տեղի ունեցած պայթյունից հետո: Այդ մասին հայտնել է Ավստրիայի կարգավորիչը:

«Իտալիայի, Սլովենիայի եւ Հունգարիայի ուղղությամբ տարանցիկ մատակարարումները ներկայում դադարեցված են: Մենք աշխատում ենք արագորեն վերացնել սահմանափակումները: Թե սահմանափակումները երբ կարող են հանվվել, ներկայում պարզ չէ»,- ասված է E-Control գազի կարգավորիչի հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան Բաումգարտենի OMV գազահանգույցում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով, Կարմիր խաչի տվյալներով՝ զոհվել է մեկ եւ վիրավորվել 18 մարդ: Գազահանգույցի աշխատանքը լիովին դադարեցված է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս