Բաժիններ՝

«Մենք կհաղթենք ակումբային առաջնությունը, որովհետև մենք «Ռեալն» ենք». Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Աշխարհի ակումբային առաջնությունում թիմի առաջիկա ելույթների մասին:

«Հեշտ չի լինելու: Մեկ տարի առաջ մենք հաղթեցինք մրցաշարն առանց խնդիրների: Մենք կհաղթենք ակումբային առաջնությունը, որովհետև մենք «Ռեալն» ենք: Մենք ունենք ժամանակ, որ պատրաստվենք խաղերին: Օրացույցն այնպիսին է, ինչպիսին կա, և ում հետ էլ մենք խաղանք, պետք է վստահ լինենք մեր ուժերին:

Անկումներն ու ձախողումներն ամեն մրցաշրջանում նորմալ են: Մեր ելույթներն այս պահին դրական են: Մենք արդեն հաղթել ենք այս տիտղոսը, և կարծում եմ՝ այս անգամ էլ խնդիրներ չենք ունենա:  Հետո մենք կփորձենք հաղթել Լա լիգան, գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգան»,- նշել է Զիդանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031