Բաժիններ՝

ԱՄՆ-ում հայտարարել են 2017 թվականի գլխավոր բառը

Ամերիկյան Merriam-Webster բառարան կազմողները որպես 2017 թվականի գլխավոր բառ են ընտրել «ֆեմինիզմը»:

Նշվում է, որ այս բառի վերաբերյալ հացումների մեծ քանակություն է արձանագրվել հունվարին, երբ ԱՄՆ-ում կանանց երթերի ալիք անցավ: Բացի դրանից, որոնիչներում «ֆեմինիզմի» նկատմամբ հետաքրքրությունը կապում են սեռական ոտնձգությունների շուրջ բազմաթիվ սկանդալների եւ սոցցանցերում ֆլեշմոբների հետ:

Տարվա առավել մեծ ժողովրդականություն վայելող բառերի թվում են հայտնվել նաեւ «էմպատիա», «գիրոսկոպ», «փոթորիկ», «ֆեդերալիզմ» եւ «վրիպում» բառերը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ անգլերենի Collins Dictionary բառարան կազմողները տարվա բառ են ճանաչել «մտացածին նորություններ» բառակապակցությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս