Համայնքապետի թիկունքին Սպարտակ Մելիքյանն է. նա ՌԴ-ից ղեկավարում է նրանց՝ մարզի իշխանությունների դեմ հանելով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթն իր նախորդ համարներից մեկում գրել էր, որ Գեղարքունիքի մարզի խոշորացված Գեղամասար համայնքում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններից հետո իրավիճակն այնքան էլ հանգիստ չէ:

«Համայնքի նորընտիր ղեկավար Հակոբ Ավետյանն իր համար նոր թիմ է ձևավորում և որոշել է վարչական ղեկավարներ նշանակել իր մարդկանց՝ 18 գյուղապետերից վերանշանակելով մեկ-երկուսին:

Հակոբ Ավետյանի որոշումների վրա չեն կարողանում ազդել ոչ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը, ոչ էլ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

«Ժողովուրդ­ին» հայտնի դարձավ, որ Լոքյանն անձամբ է հանդիպել Ավետյանին՝ կոչ անելով հենց նախկին գյուղապետերին նշանակել որպես վարչական ղեկավարներ, սակայն Ավետյանը մերժել է նախարարին:

Ավետյանի թիկունքին ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանն է, որը ՌԴ-ից ղեկավարում է նորընտիր համայնքապետին՝ նրան մարզի իշխանությունների դեմ հանելով, նաև տեղաբնակների ու Ղարաբաղյան պատերազմի տարիներից Գեղարքունիքի մարզում վերաբնակեցվածների միջև սեպ խրելով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս