Բաժիններ՝

Հայտարարվել է տարվա լավագույն դերասանը

Vulture հրատարակությունը կազմել է 2017 թվականի տասը լավագույն դերասանական աշխատանքներից բաղկացած ցուցակը: Առաջատարը դարձել է ամերիկացի Թիմոթի Չալամեթը:

Նա 17-ամյա Էլիո Փեռլմանի դերն է կատարել ռեժիսոր Լուկա Գուադանյինոյի «Ինձ կոչիր քո անունով» ֆիլմում: Երկրորդ տեղում է իռլանդացի դերասանուհի Սիրշա Ռոնանը, որն աչքի է ընկել Գրետա Հերվիգի «Լեդի Թռչունը» կինոնկարում խաղացած դերով:

Եռյակը եզրափակում է Ուիլեմ Դեֆոն: «Օսկար» մրցանակի կրկնակի անվանակարգորդն անցնող տարում նկարահանվել է Շոն Բեյքերի «Ֆլորիդա» նախագիծը» դրամայում: Առաջին տասնյակում նաեւ ընդգրկել են այդ ժապավենի մեկ այլ դերասանուհու՝ յոթնամյա Բրուքլին Փրինսին:

Բացի այդ, թոփ-10-ում տեղ են գտել այնպիսի արտիստներ, ինչպիսիք են՝ Ջեյմս Ֆրանկոն («Վայ արարիչը»), Սինտիա Նիքսոնը («Մեղմ կիրք»), Լորի Մեթքալֆը («Լեդի Թռչունը»), Դենիել Քալույան («Հեռու ինձանից»), Մարգո Ռոբին եւ Էլիսոն Ջեննին (երկուսն էլ նկարահանվել են «Ես, Տոնյան» ֆիլմում):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031