Երբ դուք ձեզ թույլատրում եք այն, ինչին արժանի եք, դուք դեպի ձեզ եք գրավում այն, ինչ ձեզ իսկապես պետք է
Երբեմն մենք մոռանում ենք, որ մեր կյանքի ամենակարևոր մարդիկ հենց մենք ինքներս ենք: «Ոչ» ասելու կարողությունը, երբ ինչ-որ բան դուր չի գալիս, դեռ չի նշանակում, որ դուք եսասեր եք: Դուք պետք է սկսեք գնահատել ինքներդ ձեզ:
Լինում է այնպես, որ մենք այնքան էլ չենք նշանավորում այնպիսի կարևոր բան, ինչպիսին ինքնագնահատականն է: Վստահ ենք, որ դուք հստակ գիտեք՝ ինչ է պետք ձեր ընտանիքին ու մտերիմներին: Դուք ամենազգայուն կերպով արձագանքում եք ձեր զուգընկերոջ, ծնողների ու երեխաների պահանջմունքներին ամեն օր, քանի որ սիրում եք նրանց ու հոգ տանում: Այժմ մտածեք, թե արդյո՞ք ամեն օր անհանգստանում եք այն մասին, թե ինչ է ձեզ պետք: Երբեմն դա շատ բարդ է:
Իրականում շատ մարդիկ հակված են մտածել մոտավորապես այսպես.
«Եթե ուրիշները լավ են, ուրեմն ես էլ եմ լավ»:
Բացարձակ ակնհայտ է, որ ուրիշներին երջանկություն նվիրելը, ինչպես նաև նրանց անվտանգության ու բոլոր պահանջմունքների մասին հոգ տանելն ունի առաջնային նշանակություն: Բայց և այնպես, մենք երբեք չպետք է մոռանանք, որ մենք նույնպես արժանի ենք, որ ինքներս մեզ թույլ տանք որոշ բաներ, հոգ տանենք մեր մասին, ականջ դնենք մեր սեփական պահանջմունքներին ու կարիքներին: Մեր սեփական անձից, տարածքից ու ժամանակից հաճույք ստանալը, ինչի արդյունքը սեփական արժանապատվության ու ինքնագնահատականի զգացողությունն է, ունի առաջնահերթ ու շատ կարևոր նշանակություն. Խորհեք այդ մասին:
Հոգեբանության մեջ կա «Վենդիի սինդրոմ» հասկացությունը, որը կարելի է օգտագործել բոլոր նրանց վերաբերյալ, ովքեր ունեն հետևյալ բնութագրական գծերը:
- Պատրաստ է ծառայել ուրիշներին գիշերվա և ցերեկվա ցանկացած ժամի՝ առաջնայնությունը տալով իր զուգընկերոջը կամ ընտանիքին, այլ ոչ՝ ինքն իրեն:
- Հոգատարությունը, ուրիշների բոլոր պահանջմունքները բավարարելը այդ մարդուն երջանիկ է դարձնում: Մի կողմից՝ դա ձեռք է տալիս մնացածներին, և միևնույն ժամանակ՝ դա նրա՝ իր սերն արտահայտելու հիմնական եղանակն է:
- Վաղ թե ուշ վրա է հասնում այն պահը, երբ այդ մարդը գիտակցում է, որ ինքը շռայլորեն առաջարկում է ինքն իրեն՝ փոխարենը ոչինչ չստանալով: Այդպիսի մարդկանց ինքնագնահատականը շատ փխրուն է, և դրա հետ մեկտեղ՝ նրանք վախենում են լքված լինելուց և ուրիշների համար այլևս օգտակար չլինելու գիտակցությունից:
Հնարավոր է, որ ձեր դեպքում դեռ չեք հասել այդ ծայրահեղությանը, բայց և այնպես հաճախ մենք մեր առօրյա կյանքում մեզ կարող ենք զգալ հետևյալ կերպ:
- Դուք այն զգացողությունն ունեք, ասես որոգայթում եք: Դուք աշխատանք ունեք, բայց, միևնույն ժամանակ, նաև բազում պարտականություններ եք կատարում տանը, զբաղվում եք երեխաներով, ծնողներով, և այլն:
- Ամեն օր ձեզնից միևնույն բանն են սպասում. որ դուք միևնույն կերպ ջանասիրաբար կկատարեք ձեր խնդիրները, և, որ ձեր ֆիզիկական և էմոցիոնալ վիճակը երբեք չի փոխվի: Դուք այն կինն եք, ով միշտ ծառայում է ուրիշներին՝ դա անելով սիրով ու անկեղծորեն:
- Ուրիշները կարծես չեն էլ հասկանում, որ դուք ձեզ համար բացարձակ ժամանակ չեք ունենում: Նրանք բացարձակապես վստահ են, որ դուք երջանիկ եք՝ լուծելով ուրիշների խնդիրները, անտեսելով ազատ ժամանակ ունենալու ձեր իրավունքը, որպեսզի օգնեք բոլորին, ով դրա կարիքն ունի:
- Երբ գալիս է գիշերը, դուք զղջում եք, որ ձեզ համար այդպես էլ ոչ մի րոպե չգտաք, դուք հոգնածությունից փակում եք ձեր աչքերը՝ մտածելով, որ լույսը բացվելուն պես ձեզ կրկին սպասում են նույն պարտականությունները:
- Եթե դուք այսպիսի վարքագիծ դրսևորում եք տևական ժամանակ, դուք տագնապի զգացողություն ունենալու ռիսկին եք ենթարկվում: Ձեր գիտակցությունը միգուցե և պլանավորում է բոլոր այդ խնդիրները, բայց ձեր մարմինը կարող է չհասցնել լուծել դրանք:
- Նյարդային վիճակը, հոգնածությունը և արյան մեջ կորտիզոլի մակարդակը սկսում են անդրադառնալ ձեր ֆիզիկական առողջության վրա: Իսկ ինչ վերաբերում է ձեր էմոցիոնալ հավասարակշռությանը, դուք վաղ թե ուշ կհասկանաք, որ կառուցել եք իր տեսակի մեջ՝ բանտ, որից չգիտեք՝ ինչպես դուրս գալ:
Առաջարկում ենք ձեզ փորձել վարքագծի հետևյալ ռազմավարությունը՝
Այժմ դուք գլխավոր հերոսն եք: Մտածեք հետևյալ արտահայտության մասին և կիրառեք այն ձեր կյանքում. «Երբ դուք ձեզ թույլատրում եք այն, ինչին արժանի եք, դուք դեպի ձեզ եք գրավում այն, ինչ ձեզ իսկապես պետք է»: Սա չի նշանակում, որ դուք եսասեր եք: Շատերը սխալմամբ կարծում են, որ բարձր ինքնագնահատական ունենալ՝ նշանակում է՝ եսասեր լինել ու մտածել միայն սեփական անձի մասին: Սա շատ հեռու է իրականությունից: Առաջինը, որ դուք պետք է հասկանաք, այն է, որ մենք բոլորս արժանի ենք երջանիկ լինել: Եթե ձեր կյանքում գերակշռում են սթրեսն ու տագնապն այն պատճառով, որ դուք առաջին հերթին՝ հոգ եք տանում ուրիշների և հետո միայն ձեզ համար, ապա, վերջիվերջո, դուք կհիվանդանաք:
Ի՞նչ կտա ձեզ մտերիմներին ծառայելու ձեր ինքնամոռաց մղումը: Ոչի՛նչ: Այնպես որ, հասկացեք, որ ինքդ քեզ թույլ տալ այն, ինչին դու արժանի ես, ենթադրում է գործողությունների որոշակի համակարգ՝
- Օրվա ընթացքում դուք գոնե 2 ժամ պետք է հատկացնեք միայն ձեզ: Այդ ժամանակը ծախսեք այն բաների վրա, ինչը ձեզ իսկապես երջանիկ է դարձնում, ինչը թույլ է տալիս ցրվել և նպաստում է ձեր անձի աճին:
- Սովորեք «Ոչ» ասել: Եվ այդպես անելով՝ բարձրաձայն ձեր կարծիքն արտահայտելով և ձեր պահանջմունքների մասին խոսելով՝ դուք եսասեր չեք դառնում: Դուք իրատես եք: Եթե դուք չեք ուզում անել այն, ինչ խնդրել է ձեր քույրը կամ ընկերը կամ գործընկերը, պարզապես ուղիղ ասեք նրանց այդ մասին: Անկեղծությունը ձեզ կօգնի թոթափել պատասխանատվության ավելորդ բեռը:
- Վայելել այն, ինչին դու արժանի ես, ու ազատ լինել… Այն պահին, երբ դուք կսկսեք վայելել այն, ինչ ձեզ թույլ եք տվել, ձեր շրջապատում եղած ամեն բան կփոխվի: Ինչո՞ւ: Քանի որ դուք ձեզ ավելի լավ եք սկսում ճանաչել, քանի որ սկսում եք գնահատել ձեզ, ձեր ինքնագնահատականը սկսում է աճել, և դուք հասկանում եք, թե ինչ արժեք դուք:
- Եթե ուրիշները չեն հասկանում, չեն գնահատում ձեր արժեքը, ցույց տվեք դա նրանց: Դուք ոչ միայն ի վիճակի եք հոգ տանել նրանց մասին, ծառայել ու սիրել նրանց: Դուք կարող եք նաև ձեզ սիրել ու հոգ տանել ձեր անձի սեփական աճի մասին:
Հենց այսօրվանից սկսեք ինքներդ ձեզ գնահատել մի փոքր ավելի շատ: Գտեք հանգստանալու համար ձեր տարածությունը, զբաղվեք ձեր հոբբիներով, հարստացրեք ձեր սոցիալական հարաբերությունները և միշտ հիշեք այն մասին, որ դուք կարևոր դեր եք խաղում ձեր կյանքի պատմության մեջ: Այժմ դուք գլխավոր հերոսն եք:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը