Գիտնականները պատմել են կյանքը երկարացնող միջոցի մասին
Բրիտանացի եւ նիդեռլանդացի գիտնականները կարողացել են ճանճերի եւ որդերի կյանքի տեւողությունը երկարացնել այն ֆերմենտի ակտիվության սահմանափակման միջոցով, որը հատուկ է բոլոր կենդանի էակներին, ներառյալ մարդկանց: Այդ մասին գրել է Eurekalert!-ը: Ճանճերի եւ որդերի աղիներում Pol III ֆերմենտի ակտիվության նվազեցումը բավական է եղել դրանց կյանքի երկարացման համար:
Նաեւ ճանճերն ավելի երկար են ապրել, երբ ֆերմենտի գործողությունը ճնշել են սոսկ դրանց աղիների ցողունային բջիջներում: РНК-պոլիմերազ-III (Pol III) ֆերմենտը, որը ենթարկվել է արգելակման, անհրաժեշտ է սպիտակուցային սինթեզի եւ բջիջների աճի համար: Սակայն, ինչպես նշում է հրատարակությունը, ծերացման մեջ դրա դերը մինչ օրս չի ուսումնասիրվել:
Աշխատության արդյունքների համաձայն՝ խմորասնկերի բջիջների գոյատեւման ունակությունը, ինչպես նաեւ ճանճերի եւ որդերի կյանքի տեւողությունը միջին հաշվով 10 տոկոսով ավելացել է հասունացած օրգանիզմում Pol III-ի ակտիվության ոչ մեծ նվազեցման դեպքում:
Իրենց հետազոտության մեջ գիտնականներն օգտագործել են ծագումնաբանության տարբեր մեթոդներ, ներառյալ ներարկման մեթոդով մուտագենեզը եւ PHK-ինտերֆերենցիան, տվյալ ֆերմենտի արգելակման համար, ինչից հետո կյանքի տեւողության ավելացում Է նկատվել: Անալիզներ կատարելու համար օգտագործվել են խմորասնկեր, ճանճեր եւ որդեր, քանի որ այս բոլոր օրգանիզմները տարբերվում են միմյանցից, բայց բոլորը Pol III ունեն:
Այժմ գիտնականները պլանավորում են խորացնել ֆերմենտի վերաբերյալ գիտելիքները՝ հասկանալու համար դրա ֆունկցիան հասունացած օրգանիզմում եւ լույս սփռեն այն բանի վրա, թե ինչպես կարող է դրա ակտիվության նավազեցումը երկարացնել կյանքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: