«Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, ով հայտարարել էր Իտալիայի հավաքականից հեռանալու մասին, նշել է, որ միշտ կաջակցի հավաքականին և կփորձի օգնել՝ ինչով հնարավոր է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել CNN հեռուստաալիքին պատասխան բոյկոտ հայտարարել այն հաղորդագրություններից հետո, թե հեռուստաալիքը բոյկոտելու է Սպիտակ տանը լրագրողների համար կազմակերպվող ամանորյա ընդունելությունը։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 29-ի հրամանագրով՝ Արմեն Սոսի Գևորգյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ՝ վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Ներկայացնում ենք Արմեն Գևորգյանի կենսագրությունը:
ԱՄՆ նախագահական ընտրարշավի շրջանում Դոնալդ Թրամփի կողմից Իրան-5+1 համաձայնագրի վերագնահատման հայտարարությունները նրա կողմից պաշտոնը ստանձնելուց հետո աստիճանաբար վերաճեցին այն վերանայելու գործընթացի…
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել «Armtimes.com» կայքում հրապարակված «Հայտնի երգիչը պատմում է, որ ՀՀ-ում պետավտոտեսուչը կաշառք է ուզել իրենից» վերտառությամբ հրապարակման առթիվ նախապատրաստված և ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:
Սաուդացի արքայազն Միթաբ բեն Աբդալան, որն ավելի վաղ գլխավորում էր ազգային գվարդիայի նախարարությունը, ազատ է արձակվել այն բանից հետո, երբ իշխանությունների հետ «ընդունելի համաձայնություն» է կնքել գանձարանին ավելի քան մեկ միլիարդ դոլար վճարելու վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 1-ին դասարանի աշակերտին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը Արցախյան ազատամարտում տարած հաղթանակներում նշանակալի ներդրում ունեցած 5-րդ մոտոհրաձգային կամավորական բրիգադի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ մի խումբ ազատամարտիկների պարգևներ է հանձնել:
Խոշոր բիզնեսն ավելացրել է պետբյուջե վճարած հարկերը: Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված հարկ վճարողների հարկային եկամուտները 2017թ. 10 ամիսներին 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել են գրեթե 37 մլրդ դրամով կամ 9,2%-ով:
Երեւանի ավագանին նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում 11 կողմ, 39 դեմ և 1 ձեռնպահ ձայնով չընդունեց Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Կասյան փողոցն անվանափոխել Վազգեն Ա Վեհափառի անվամբ։
Բնակչության պարտադիր բժշկական ապահովագրությունը Հայաստանում լավագույն դեպքում կներդրվի 2019 թվականի վերջից: Ապահովագրավճար կսահմանվի կամ բացարձակ թիվ, կամ աշխատավարձի առավելագույնը 2 տոկոսը: Այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Հայաստանն Իրանի համար վստահելի գործընկեր է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ երկկողմ համագործակցությունն ակտիվացնելու քայլերը պատահական չեն:
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը շուտով կարող է անցնել ակումբային աշխատանքի:
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 30-ին աշխատանքային այցով կմեկնի Բելառուսի Հանրապետություն՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Նախկին Հարավսլավիայի գծով միջազգային տրիբունալը (ՆՀՄՏ) նոյեմբերի 29-ին դադարեցրել է վճռաբեկ պալատի նիստն այն բանից հետո, երբ դատապարտյալներից մեկն իբր թույն է խմել: Այդ մասին դատարանի դահլիճից հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակիցը:
Հայկական պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայում և ծանոթացել սաների համար ստեղծված պայմաններին։
Կենտրոնացված գնումների շնորհիվ սրտի ստենտավորման գումարը պետպատվերի շրջանակում 1 մլն 80 հազարից կդառնա 700 000 դրամ: Լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ասաց, որ պետպատվերից դուրս այն իր ազդեցությունը կունենա նաև շուկայական գների վրա:
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօրվա ասուլիսին ասաց, որ ամբողջ աշխարհում գիտնականները կանգնում են ժողովրդի կողքին, իսկ Հայաստանում հակառակն է:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգին վերաբերող հարցեր: Ներկայացվել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կողմից մշակված «Հայաստանի թվային օրակարգ 2030» երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթի նախագիծը:
Սիրիայի կառավարության պատվիրակությունը՝ ՄԱԿ-ին առընթեր ՍԱՀ-ի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարիի գլխավորությամբ, Ժնեւ է ժամանել միջսիրիական բանակցությունների երկրորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Գևորգյանին վեց տարի պաշտոնավարման ժամկետով ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ նշանակելու մասին:
Ստամբուլի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 360 անձի ձերբակալելու որոշում է ընդունել:
Իսպանիայում Մալագա-Սեւիլիա երթուղու մարդատար գնացքը դուրս է ընկել ռելսերից:
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդես է եկել հայտարարությամբ:
«2013թ. սեպտեմբերին Ռուսաստանը վերելքի մեջ էր, նա ձեռնոց էր նետել Արևմուտքին և արևմտյան արժեքային համակարգին, փորձում էր վերականգնել նախկին Սովետական Միությունը։ Հասկանալի էր, որ ՀՀ մուտքը ԵՄ-ը որևէ ձևով Սովետական Միությունից փախչել էր նշանակում, և պարզապես թույլ չտվեցին Հայաստանին անել դա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
Խոշոր և միջին հարկ վճարողների շրջանում ոչ ռիսկային համարվող հարկատուների մուտքերը նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 7 տոկոսով, իսկ ռիսկային հարկ վճարողների մոտ այն կազմում է շուրջ 20 տոկոս:
Ներկայացվել է 2018 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի խորհրդանիշը:
«Սամվել Բաբայանը ՕՐՕ դաշինքում կարևոր դերակատարություն ուներ, և նրան մեկուսացնելով՝ ծանր հարված հասցվեց ՕՐՕ դաշինքի ընտրարշավին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։
«Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծն այսօր թեժ մթնոլորտ էր ստեղծել ԱԺ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում:
Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: