ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
Նոյեմբերի 29-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Մինսկ, ուր նույն օրը ներկա կգտնվի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպմանը։
Հարավային Կորեայի Հետախուզության ազգային գործակալությունը կարծում է, որ նոյեմբերի լույս 29-ի գիշերը նոր բալիստիկ հրթիռի արձակումից անմիջապես հետո ԿԺԴՀ-ն կարող է նոր միջուկային փորձարկումներ կատարել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական դատական հայցը կներկայացնի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ:
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկրի եւ մի շարք պետությունների միջեւ հարաբերությունները ներկայում ավելի լավ են, քան անցյալում:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարությունը կրկին մեկ օրով՝ մինչեւ նոյեմբերի 30-ի առավոտ, երկարաձգել է Բալի կղզու «Նգուրահ Ռայ» միջազգային օդանավակայանը փակելու կարգադրության գործողությունը, կղզի, որտեղ ակտիվացել է Ագունգ հրաբուխը:
Նոյեմբերի 29-ին, ժամը 1.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «որովայնի շրջանում թափածակող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 1991 թ. ծնված Արմեն Մ.-ն և «ձախ ազդրի և նստատեղի, աջ գոտկային շրջանի, աջից կրծքավանդակի հետին մակերեսի և վզի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ` 1987 թ. ծնված Հայկ Սիրադեղյանի դիակը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի կողմից ընդունած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Պաշտպանության մասին», «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲԸ-ի հետ պայմանագիր է կնքել: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայքի՝ «մեկ անձից կատարված գնումների» բաժնից:
ԿԺԴՀ-ն ավարտեց լիարժեք հրթիռամիջուկային ուժերի ստեղծումը: Այդ մասին ասված է երկրի Կենտրոնական հեռուստատեսության տարածած հայտարարության մեջ:
Հարավային Կորեայի զինվորականները հրթիռային զինավարժանքներ են անցկացրել ծովում, օդում եւ ցամաքում ի պատասխան ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նոյեմբերի 29-ի երեկոյան արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու ԿԺԴՀ-ի կողմից անցկացված հերթական հրթիռային փորձարկումը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը պնդում է, որ պապիլոմավիուսի դեմ պատվաստումն արդյունավետ միջոց է՝ կանխարգելելու արգանդի պարանոցի քաղցկեղը, որը նշված վիրուսն է հարուցում: Շատ բուժաշխատողներ, սակայն, ինչպես հայտնի է, դեմ են պատվաստմանը
Նոյեմբերի 29-ի վաղ առավոտյան՝ ժամը 03:18-ին (Երեւանի ժամանակով նոյեմբերի 28-ի 22:18-ին) ԿԺԴՀ-ն ընդհատեց երկուսուկես ամիս ձգված լռությունը եւ իրականացրեց բալիստիկ հրթիռի հերթական արձակումը։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 29-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Գյումրու, Աշոցքի, Ապարանի, Արագածի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի 30-ամյա բնակիչ Հ.Սիրադեղյանի սպանության եւ 26-ամյա Ա.Մակոյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված անհետաձգելի քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կասկածյալը՝ ձերբակալվել։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 29-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հուլիսին Արագածոտնի մարզպետ նշանակված Աշոտ Սիմոնյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այս ամսվա սկզբին փոխել է իր ղեկավարած գերատեսչության կողմից ազատամարտիկներին պարգևներ և կոչումներ շնորհելու կարգը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում առևանգված հայ երիտասարդի գտնվելու վայրի մասին դեռ լուր չկա: «Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Կիևի հայերի շրջանում մեծ աղմուկ է ստացել այդ միջադեպը: Առաջիկա օրերին տեղի հայերը հույս ունեն լուր իմանալ մեկ շաբաթ առաջ առևանգված երիտասարդի դեպքից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումների դեպքերը շարունակվում են:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ալավերդու նախկին քաղաքապետ Կարեն Փարեմուզյանին թեև Թուֆենկյանի մոտ տեղի ունեցած սպանությունից հետո թույլ չտվեցին առաջադրվել նոյեմբերի 5-ին, սակայն դրսում չթողեցին՝ նա նշանակվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մասնաճյուղի Թումանյանի տեղամասի պետ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2018թ. ապրիլին ընդառաջ սկսվել է վարչապետ Կարեն Կարապետյանի PR-ը: Պարզ է՝ նա ցանկություն ունի շարունակել պաշտոնավարումը:
Նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:46-ին, ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամերիկացի դերասանուհի եւ ֆոտոմոդել Մեգան Մարքլը խոստովանել է, որ արքայազն Հարրիի կողմից նշանադրության առաջարկությունն անսպասելի է եղել իր համար:
Չինաստանը 2020 թվականին կդառնա աշխարհում կինոինդուստրիայի խոշորագույն շուկան եւ կինոարտադրության նոր միջազգային կենտրոն:
Չինացի աբստրակցիոնիստ-նկարիչ Չժաո Ուցզիի (1920 – 2013 ) նկարը 26 միլիոն դոլարով աճուրդով վաճառվել է Հոնկոնգում:
Բրիտանացի երեխաների միայն 17 տոկոսն ունեն երեւակայական ընկերներ այն դեպքում, երբ 2001 թվականին անտեսանելի խաղընկերներ ուներ հարցման մասնակիցների կեսը:
Փոխվում է շատ ուժեղ, որովհետև, երբ նա ամուսնանում է, ընդունում է նոր ճակատագրի մի մասը:
Երբեմն դպրոցական գրքերում տեղ գտած հանելուկները «փակուղի են մտցնում» նույնիսկ մեծահասակներին։ Խնդիրն այն է, որ հարկավոր է մաքսիմալ ուշադրություն դարձնել բոլոր դետալներին և փորձել տալ ճիշտ պատասխանը։