Բաժիններ՝

Յոախին Լյովը կարող է ընդունել «Բավարիան» 2019 թվականին

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը շուտով կարող է անցնել ակումբային աշխատանքի:

Ընթացիկ մրցաշրջանում մյունխենցիներն անսպասելիորեն հեռացրին իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիին՝ ժամանակավորապես նրա տեղը նշանակելով Յուպ Հայնկեսին: 72-ամյա մարզիչը հաղորդել է, որ պատրաստ է աշխատել թիմի հետ մինչև ամառ, սակայն Bild-ը ենթադրում է, որ «Բավարիան» կփորձի համոզել Հայնկեսին մնալ ևս 1 տարի:

Ըստ պարբեականի տեղեկության՝ մյունխենցիները պլանավորում են, որ Յուպը կաշխատի «Բավարիայում» մինչև 2019 թվականը, որից հետո նրան կփոխարինի Յոախիմ Լյովը:

Սպասվում է, որ Լյովը կհեռանա Գերմանիայի հավաքականից ԱԱ-2018-ից հետո և կվերցնի մեկամյա ընդմիջում մարզչական կարիերայում, իսկ հետո՝ 2019թ. Ամռանը, կընդունի «Բավարիան»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս