«Սասնա Ծռեր» խմբավորումը կոչ է հղել ընդդիմադիր գործիչներին, որում մասնավորապես ասվում է.
Արցախա-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում իրավիճակը հանգիստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը, հայտնում է panorama.am-ը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Տաշիրի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններին և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում:
Ֆիլիպինյան ծովում՝ Ճապոնիայի Օկինավա կղզուց հարավ-արեւելք ընկած շրջանում կործանված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ինքնաթիռում եղած 11 մարդկանցից ութը հայտնաբերվել են:
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցները մի քանի օր առաջ Սիրողական հեծանվասպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հետ դուրս են եկել հեծանիվ վարելու՝ հեծանվորդների խնդիրներն իմանալու համար:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 22-ին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Մանաս» առաջին աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին:
Երգիչը տարիներ առաջ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում, երկու անգամ տպավորիչ համերգային ծրագրերով հանդես է եկել Հայաստանում:
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ռուսական «Բիլայն» ընկերությունը բանակցություններ է սկսել «ՌոսՏելեկոմը» գնելու համար:
4 խաղ անընդմեջ հաղթելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական քայլ է արել դեպի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ: Կկարողանա՞ն մանկունյանցիները լուծել իրենց բոլոր հարցերն այսօր:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ, Ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը ներկայացրեց վերջին մեկ տարվա ընթացքում իրենց կողմից իրականացրած փոփոխությունները:
Թուրքիայում եղանակային անբարենապաստ պայմանների պատճառով գանձախույզները հայտնվել են Անթալիայի դատարկված լողափերում:
Կամերունը միացել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիային՝ դառնալով այդ միավորման 74-րդ անդամը։
Ռուսաստանի ժողովրդական արտիստ, օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է նոյեմբերի 22-ին, կտակ է թողել, որի համաձայն՝ նրա մարմինը պետք է դիակիզվի, իսկ աճյունափոշին բաժանվի երկու մասի եւ հողին հանձնվի Մոսկվայում ու երգչի հայրենիքում՝ Կրասնոյարսկում:
32-ամյա ծննդկանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել ժամանակավոր դադարեցնել քրեական գործով մեղադրյալ, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը:
ՀՀ կենտրոնական բանկում նոյեմբերի 22-ին ներակայացվեցին շրջանառության մեջ դրվող 2017 թ. թողարկման «Նոյյան տապան» ՀՀ հավաքորդական թղթադրամները, ինչպես նաև ՀՀ ԿԲ խորհրդի կողմից հաստատված Հայաստանի Հանրապետության 2018թ-ին շրջանառության մեջ ներդրվող երրորդ սերնդի կոմպոզիտային թղթադրամների էսքիզները:
Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Կրեմլում հուղարկավորված Իոսեֆ Ստալինի մարմինը պետք է տեղափոխվի Վրաստան, «որպեսզի Ռուսաստանի միլիոնավոր բնակիչները ազատ շունչ քաշեն` իմանալով, որ ստալինյան ոգին հեռացել է Ռուսաստանից»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս ակնարկել էր Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձի հետ ԱՄՆ-ի կապի մասին:
Հայաստանում մեկնարկել է «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի անդամների հանդեպ ատելության շարժառիթով հանցագործությունների կանխարգելումը և դրանց հակազդումը. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» խորագրով համաժողովը:
Օրերս ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն հերթական անգամ կանխել է մաքսային կանոնների խախտմամբ զգալի քանակությամբ դեղորայքի ներկրման երկու փորձ:
Նոյեմբերի 22-ին, ժամը 08:04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում՝ «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում, ավտոմեքենան արգելափակվել է ջրափոսի մեջ (մոտ 0.5մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Լավրովի այցը սովորական այց էր: Հասկանալի է, որ այն Արցախի հարցի քննարկման համար էր: Այդ քննարկումը եղել է, և ակնհայտ է, որ ոչ մի լուրջ փոփոխություն կամ զարգացում Արցախի հարցում այս փուլում սպասել պետք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներ Գեղամ Զաքարյանը, Սարգիս Աբրահամյանը, Սարգիս Մելիքյանը հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի հիվանդանոցում նոյեմբերի 21-ին 67 տարեկան հասակում վախճանվել է 1970-ական թվականներին հանրաճանաչ ամերիկացի դերասան եւ երգիչ Դեւիդ Քեսիդին:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով Վանաձորի բնակիչ Վոլոդյա Քոչինյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Վանաձոր քաղաքի 24-ամյա բնակչին. պարզվել է շարժառիթը:
«Ռոսպրոմբանկի» ղեկավար Սերգեյ Սալոգուբովը ձերբակալվել է այդ կազմակերպության ավելի քան 750 մլն ռուբլի գումարի միջոցների հափշտակման մեղադրանքով:
ԱԺ-ում սկսվել է տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի շուրջ քննարկումը` «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության և պատգամավորների ու ԿԳն և ՊՆ ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը հայտնել է, որ զրահատեխնիկա է փոխադրվում հակաահաբեկչական գործողության շրջան, որն արդեն ավելի քան 16 ժամ ընթանում է Թբիլիսիի արվարձանում:
Նոյեմբերի 17-ին Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատը (ՀԱԱՊ) «Օպերա Սյութ» հյուրանոցում հրավիրեց իր տարեկան ընդհանուր ժողովը: Ժողովը գլխավորեց ՀԱԱՊ-ի նախագահ՝ Արա Հովսեփյանը: Քննարկման օրակարգում էր տարվա ձեռքբերումները, կազմակերպության զարգացման հեռանկարները և ֆինանսական հաշվետվությունները:
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագինը 11.4 դրամով թանկացնելու որոշում ընդունեց, սակայն սպառողների համար սակագինը կմնա նույնը: