«Բիլայնը» կգնի՞ «ՌոսՏելեկոմը». «ՌոսՏելեկոմից» չեն հերքում

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ռուսական «Բիլայն» ընկերությունը բանակցություններ է սկսել «ՌոսՏելեկոմը» գնելու համար:

Մամուլի հրապարակումների համաձայն՝ «ՌոսՏելեկոմը» պատկանում է կապի և տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանին, և չնայած նրան, որ բանակցությունները վարում է «Բիլայն» ընկերությունը, սակայն «ՌոսՏելեկոմի» վերջնական գնորդը կարող է լինել հեռահաղորդակցության շուկայում գործող մեկ այլ ընկերություն՝ «Յուքոմը»: Ըստ «Ժամանակ» թերթի՝ Վահան Մարտիրոսյանին արվել է առաջարկություն, որից նա դժվար թե կարողանա հրաժարվել:

168.am-ի հետ զրույցում «ՌոսՏելեկոմի» մամուլի խոսնակ Սիրանուշ Գյուրջինյանը թեմայի հետ կապված որևէ մեկնաբանություն չտվեց, բայց նաև չհերքեց ու չհաստատեց, որ «Բիլայն» ընկերությունը կարող է գնել «ՌոսՏելեկոմը»:

«Թեմայի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չենք տալիս»,- այսպես նա պատասխանեց մեր այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են խոսակցությունները, որ մինչև նոյեմբերի վերջ իրականացվելու է այդ գործարքը:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս պահին քննարկումներին մասնակցում են միայն ընկերությունների գլխավոր գրասենյակների ներկայացուցիչներն Ամստերդամում (Beeline) և Մոսկվայում (ՌոսՏելեկոմ)։ Ընդ որում,  ընկերությունների ղեկավարները դեռ չեն ընդունել վերջնական որոշում, չնայած արդեն նախանշվում է հնարավոր վերջնաժամկետը` նոյեմբերի վերջ։

Տեսանյութեր

Լրահոս