Նոյեմբերի 17-ին, ժամը 04:48-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է տան տանիք:
Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը բարձր կարծիք չունի Լիգա 1-ի մասին: Կանտոնան չի հասկանում՝ ինչու բրազիլացի Նեյմարը մեկ քայլ հետ կատարեց կարիերայում:
Իտալիայի Պարմա քաղաքում 87 տարեկան հասակում մահացել է Սիցիլիայի «Կոզա նոստրա» մաֆիական կազմակերպության նախկին պարագլուխ Տոտո Ռիինան:
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ նոյեմբերի 17-ին կայացավ Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը: Այս գործով քննվում են 20 մեղադրյալ:
2017 թվականի նոյեմբերի 23-ին «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն նախատեսում է իրականացնել անվանական արժեկտրոնային դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկում և հրապարակային տեղաբաշխում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց «ԳԼՈԲԱԼ ԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալ Արամ Ղուկասյանը։
Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի Թումանյան փողոցում կառուցվող բազմաբնակարան շենքի շինհարթակ եւ ծանոթացել այնտեղ կատարվող աշխատանքների ընթացքին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան, Մոսկվան եւ Թեհրանը պլանավորում են զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի իրադրության շուրջ:
: Հայտնի Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը և հայտնի թենիսիստ Սերենա Ուիլյամսը նոյեմբերի 16-ին պաշտոնապես ամուսնացել են:
Այսօր ԱԺ նիստում 56 կողմ և ընդամենը 2 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որով քրեականացվում է բժիշկների դեմ բռնության կիրառումը:
«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը բանակցություններ է վարում Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Միշել Ուվան, ում հետ Անչելոտին ընկերություն է անում «Պարմայում» համատեղ աշխատելու տարիներից, երեքշաբթի կապի մեջ է մտել մարզչի հետ:
Ինչպե՞ս արագ կողմնորոշվել երկրաշարժի ժամանակ և պաշտպանվել նման իրավիճակում:
Նոյեմբերի 16-ին Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը թուրքական ընդդիմադիր «T24» լրատվական կայքում հրապարակել է հոդված՝ «Իշխանության նախընտրությունները և պատասխանատվությունը» խորագրով:
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների` Առինջ մոլի աշխատակիցներին ՊԵԿ-ի տեսուչների կողմից վրաերթի ենթարկելու հայտարարությանը: Նա կոչ արեց` եթե իրոք կան նման դեպքեր, ապա դիմել համապատասխան մարմինների:
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավագովը հայտարարում է, որ ինքը նախագահական հավակնություններ չունի, բայց ավելի ուշ կորոշի այն թեկնածուին, որին կաջակցի նախագահական ընտրություններում։
Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում տարկետման իրավունքի շուրջ լսումները կանցկացվեն նիստերի մեծ դահլիճում և կապահովվի ուղիղ եթեր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` նշելով, որ ինքը կլինի մոդերատորը, հրավիրված են ՊՆ-ի, ԿԳՆ-ի, քաղհասարակության, բուհերի ներկայացուցիչներ։
ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում ավելի քան 20 մարդ է հոսպիտալացվել ծերանոցում բռնկած հրդեհի պատճառով:
Օրերս Ատլանտյան խորհուրդ հաստատությունում կայացավ «Ռուսաստանի սահմանային պատերազմներն ու սառեցված հակամարտությունները» խորագրով Ջեյմս Քոյլի հեղինակությամբ գրքի շնորհանդեսը՝ Ռուսաստանի հետխորհրդային երկրների նկատմամբ վարած քաղաքականության ու հետխորհրդային հակամարտությունների մասին:
Թուրքիայի Մշակույթի և Զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Վանում, հայկական գերեզմանոցի վրա կառուցված զուգարանը կապամոնտաժվի: Հայտնում է թուրքական Haber.sol կայքը:
Հունաստանի Ատտիկայի նահանգի ղեկավար Ռենա Դուրուն կարգադրել է եղանակի պատճառով նոյեմբերի 17-ին փակել երկրի մայրաքաղաքային տարածաշրջանի բոլոր դպրոցները:
Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող «Միկի` հայ հերոսը» ֆիլմը, որը նկարահանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի MUTV-ն, արդեն համացանցում է:
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) տոներին ընդառաջ՝ սիրով հայտարարում է ամենամեծ բարեգործական միջոցառման՝ 14-րդ ամենամյա դրամահավաք-երեկոյի մասին։
Գերմանիայի Քրիստոնեադեմոկրատական միությունը (ՔԴՄ), Քրիստոնեասոցիալական միությունը (ՔՍՄ), Ազատ դեմոկրատական կուսակցությունը (ԱզԴՄ) եւ «կանաչները» կառավարող կոալիցիայի շուրջը 15 ժամ նախնական, այսպես կոչված զոնդավորված բանակցություններից հետո որոշում են ընդունել կոնսուլտացիաները հետաձգել մինչեւ նոյեմբերի 17-ի ժամը 12:00-ը (Երեւանի ժամանակով 15:00-ը):
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի վավերացման հրամանագիրը:
Վրաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները նոյեմբերի վերջին ընդլայնված ձեւաչափով հանդիպում կանցկացնեն Շվեյցարիայում:
Թուրքիան պետք է շարունակի հնարավորինս հեռու մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից: Այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո թուրք լրագրողներին Թուրքիայի նախագահ Էրդողանի արած հայտարարությունը:
Փաստվել է, որ անչափահասի անունից տարածված նյութերը պոռնկագրական բնույթի են:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը նոյեմբերի16-ին հավանություն է տվել Պենտագոնի քաղաքականության եւ 2018 թվականին դրա ֆինանսավորման օրինագծին, որում հոդվածներ են տեղ գտել Ուկրաինային ռազմական, այդ թվում՝ մահաբեր բնույթի օգնություն ցույց տալու մասին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկարացրել է Իրանից նավթի մատակարարումների բռնարգելքը, որն առաջին անգամ սահմանվել է 2012 թվականին:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հաղորդավարուհի Գոհար Գասպարյանի կյանքը 180 աստիճանով փոխվել է: 1 ամիս է՝ վայելում է մայրության բերկրանքը: Հոգեբանորեն լիովին պատրաստ է եղել որդու ծնունդին, սակայն դեռեւս չի կարողանում հավատալ հրաշքին:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտն ամերիկացի քաղաքացիներին նախազգուշացրել է Եվրոպայի երկրներում ահաբեկչական գրոհների մեծ սպառնալիքի մասին, առանձնապես տոների սեզոնին: