Բաժիններ՝

«Չեմ հասկանում՝ ինչու Նեյմարը, խաղալով «Բարսելոնայում», ուղևորվեց Ֆրանսիա». Էրիկ Կանտոնա

Ֆրանսիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը բարձր կարծիք չունի Լիգա 1-ի մասին: Կանտոնան չի հասկանում՝ ինչու բրազիլացի Նեյմարը մեկ քայլ հետ կատարեց կարիերայում:

«Ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչո՞ւ 25 տարեկանում, խաղալով Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» կազմերում, տեղափոխվել Լիգա 1: «Ամյենի» և «Գենգամի» դեմ խաղալու համա՞ր: Չեմպիոնների լիգա՞ն: Դա ամենաշատը 10 խաղ է մրցաշրջանի ընթացքում: Ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ է նա Ֆրանսիա եկել: Իսկ ո՞վ է հասկանում»,- Կանտոնային է մեջբերում Marca-ն:

Նեյմարը ՊՍԺ տեղափոխվեց «Բարսելոնայից» ամռան՝ը ռեկորդային 222 մլն եվրոյի դիմաց: Փարիզեցիների կազմում անցկացրած 12 խաղերում բրազիլացին դարձել է 11 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս