
«Միկի` հայ հերոս» ֆիլմն արդեն հասանելի է համացանցում

Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող «Միկի` հայ հերոսը» ֆիլմը, որը նկարահանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի MUTV-ն, արդեն համացանցում է:
MUTV ներկայացուցիչները մի քանի ամիս շարունակ Հայաստանում և Անգլիայում նկարահանել են Մխիթարյանի մասին ֆիլմը: Հայաստանի ազգային թիմի ավագի մասին պատմող ժապավենում Մխիթարյանի անցած ուղու` բակից մինչև «Մանչեսթեր Յունայթեդ» հասնելու պատմությունն է: Ֆիլմում Մխիթարյանը խոսում է նաև իր հոր մասին և իր կրած դժվարությունների ու նպատակին հասնելու մասին: