
Կարլո Անչելոտին համաձայնել է գլխավորել Իտալիայի հավաքականը

«Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչը բանակցություններ է վարում Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Միշել Ուվան, ում հետ Անչելոտին ընկերություն է անում «Պարմայում» համատեղ աշխատելու տարիներից, երեքշաբթի կապի մեջ է մտել մարզչի հետ:
Չորեքշաբթի կողմերը շարունակել են բանակցությունները: Անչելոտին համաձայն է գլխավորել հավաքականը, բայց կողմերը դեռ չեն եկել համաձայնության պայմանագրի բոլոր կետերի վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը, հնարավոր է տարբերակ, ըստ որի՝ Անչելոտին կգլխավորի հավաքականն ամռանը: Իտալիայի հավաքականը Ջամպիերո Վենտուրայի գլխավորությամբ պարտվեց Շվեդիային և վերջին 60 տարվա մեջ առաջին անգամ չի մասնակցի ԱԱ-ին: Անչելոտին սեպտեմբերին հեռացվեց «Բավարիայից»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը