Ստամբուլի Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն նոյեմբերի 15-ին Անկարայում հանդիպել է Թուրքիայի փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի, ինչպես նաև երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշ խորհրդականների հետ:
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 14-ին, ժամը 00.02-ին սահմաններում, «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 141-րդ կմ-ին դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը, ինչի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները մասնակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար կազմակերպված բարեգործական երեկոյին:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյոք մինչ այդ դա ամրագրված չէ՞ր: Դավիթ Հարությունյանն էլ պատասխանեց. «Ոչ, ամրագրված չէր, ենթադրվում էր, իսկ հիմա մենք ամրագրել ենք դա»:
Թուքիայից լոլիկի մատակարարման ծավալների շուրջը համաձայնության ընդունումից հետո այդ երկրից Ռուսաստան է ժամանել առաջին բեռնատար ավտոմեքենան՝ 20 տոննա լոլիկով:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Իրավական հարցերի հանձնաժողովում անդրադարձ է կատարվել փողերի լվացմանը, այդ թվում`«ադրբեջանական լվացքատանը»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Բյուջեն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության բոլոր մասնակիցները հայտնի են:
«Բյուջեն՝ որպես փաստաթուղթ, պետք է արտացոլի Սահմանադրության առաջին հոդվածը»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Նոյեմբերի 16-ին, ժամը 09:15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի Էջմիածնի հին խճուղում՝ ոստիկանության պահեստների մոտակայքում, տեղի է ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց 5 պատճառ, թե ինչո՞ւ պետք է դեմ քվեարկել այս նախագծին:
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել»,-այսօր ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Նիդերլանդների թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:
Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց շինարարական թույլտվությունների տրամադրման վերաբերյալ:
Եվրոպական Խորհրդարանում տապալվել է ադրբեջանական խեղաթյուրումների մասշտաբային փորձը, որը նպատակ ուներ հերթական անգամ խաթարել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը, ինչպես նաև Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ ստվերել Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերընթաց զարգացումը:
Ադրբեջանի տարածքում նոյեմբերի 15-ին 5,7 և 3 մագնիտուդով գրանցված երկրաշարժերը վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տների:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց անչափահասներին արգելված արատադրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման դեպքերի կանխարգելման վերաբերյալ:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 108 նախկին ոստիկանի ձերբակալելու մասին որոշում է ընդունել:
Նոյեմբերի 16-ին ժամը 01:00-ին Ստեփանակերտ քաղաքի ԱԻ բաժնի պետ – ԲՏՊ բաժանմունքի պետից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ա.Սախարովի 1 հասցեում Է. Պ.-ին պատկանող բնակելի տան պատը վնասվել է տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով:
Երևանի պետական համալսարանում դասապրոցեսն ամբողջովին վերականգնվել է և նորմալ հունով ընթանում է:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 15-ից 16-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը։
Կյանքի 85-րդ տարում Հռոմում վախճանվել է արգենտինա-իտալացի կոմպոզիտոր եւ դաշնակահար Լուիս Էնրիկես Բակալովը:
Հայաստանն ու Ռուսաստանը միասնական են երկու երկրների բազմաշերտ փոխգործակցությունը բարձր գնահատելու հարցում: Երկկողմ կապերը հաջողությամբ և դինամիկ կերպով զարգանում են բոլոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ կազմակերպությունների` ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
60-ամյա ընդմիջումից հետո Իտալիան վերստին պաշտոնական պետական օրհներգ է ստացել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը այսօր իր համաձայնությունը կտա այս հոկտեմբերի 24-ին ստորագրված ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ պետական արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագրի վավերացմանը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Կիրակի օրը, «Ռիո»-ի բացումից եւ մեկ միլիարդի մասին հայտարարությունից առաջ, Աղվերանում Սերժ Սարգսյանը հանդիպել է հայաստանյան երեք տասնյակ գործարարների հետ` գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում բավական երկար քննարկվել է Հայաստանի տնտեսության այսօրվա վիճակը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ազգային պատկերասրահը դատի է տվել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությանը` պահանջելով անվավեր ճանաչել իր դեմ կայացված ակտը:
Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները
Նոյեմբերի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 57-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1999թ. ծնված Ա.Մ-ն, վարելով «Մերսեդես-Բենց Е-320» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, բախվել ճամփեզրի ծառերին ու շրջվել:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան և Հայաստան այցը չի կարելի համարել սովորական: Նշենք, որ Լավրովը հայտարարել է՝ այցելությունները նվիրված են Ռուսաստանի և Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: