
Իտալիայի պետական օրհներգը պաշտոնական գրանցում ստացավ

60-ամյա ընդմիջումից հետո Իտալիան վերստին պաշտոնական պետական օրհներգ է ստացել: Այդ մասին նոյմբերի 15-ին հայտնել է ANSA լրատվական գործակալությունը:
Իտալիայի Սենատի Սահմանադրության գործերի կոմիտեն որոշում է ընդունել, որ երկրի պետական խորհրդանիշը կդառնա «Իտալացիների երգը», որը հայտնի է նաեւ որպես «Եղբայր իտալացիներ»: Փաստորեն այն Իտալիայի օրհներգն էր 1946 թվականից, սակայն պաշտոնական կարգավիճակ է ստացել միայն այժմ:
Информация о рекламе в Твиттере и конфиденциальность «Իտալացիների երգի» տեքստը 1847 թվականին գրել է Գոֆրեդո Մամելին: 1990-ական թվականներին բանավեճեր էին ընթանում այն փոխելու շուրջը, որպես այլընտրանք առաջարկվում էր Va՚ pensiero խմբերգը «Ջուզեպե Վերդիի «Նաբուկո» օպերայից: Սակայն ի վերջո որոշում Է ընդունվել կանգ առնել այն կոմպոզիցիայի վրա, որը փաստորեն Իտալիայի օրհներգն է եղել 60 տարվա ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: