
Ադրբեջանում երկրակեղևի ցնցումները վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տան

Ադրբեջանի տարածքում նոյեմբերի 15-ին 5,7 և 3 մագնիտուդով գրանցված երկրաշարժերը վնաս են հասցրել ավելի քան 130 բնակելի տների: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Աղդամի շրջանի գործադիր իշխանությունները հայտնել են, որ տներից բացի տուժել է նաև մեկ դպրոց: Ամենամեծ վնասը կրել է Չեմենլի գյուղը, որտեղ վնասվել է 36 տուն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 79 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքում և Արցախի Հանրապետությունում՝ 2-3 և 3-4 բալ ուժգնությամբ: