«Հայաստանը յուրահատուկ դիրք ունի՝ լինելու կամուրջ ԵՄ-ի, ՌԴ-ի և այլ Եվրասիական երկրների համար». Նիդերլանդների թագավորության Սենատի նախագահ
«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինել»,-այսօր ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Նիդերլանդների թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը:
Նրա խոսքով՝ միջին մեծության երկրները, ինչպիսին Հայաստանն է, շատ կարևոր նշանակություն կարող են ունենալ.
«Մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի և Նիդերլանդների նման երկրները, շատ յուրահատուկ դիրք ունեն, նրանք կարող են լինել հետաքրքրությունների, ուժերի խաչմերուկ, իսկ Հայաստանի պարագայում՝ նաև Արևելքը Արևմուտքին կապող կամուրջ: Հայաստանն ունի յուրահատուկ դիրք՝ պատմական, աշխարհագրական և քաղաքական տեսանկյունից՝ լինելու կամուրջ Եվրոպական միության, Ռուսաստանի և այլ Եվրասիական երկրների համար: Ես հույս ունեմ, որ հետագայում Հայաստանն ավելի կզարգացնի իր այդ դերը:
Նիդերլանդերի Սենատը միջխորհրդարնական համագործակցության երկար ժամանակվա ավանդույթ ունի, մենք համոզված ենք խորհրդարանների երկխոսության և միջխորհրդարանական դիվանագիտության կարևորության հարցում: Միջխորհրդարանական համագործակցությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել, կարող է խթանել իրար հասկանալուն և երկրների միջև լավ հարաբերությունների զարգացմանը: Դրա համար ես ուրախ եմ լնելու Հայաստանում»: