Բաժիններ՝

«Չեմ կարծում, որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ցանկությունները «Ծառուկյան» կամ «Ելք» խմբակցությունների ցանկությունից պակաս են». Էդուարդ Շարմազանով

«Բյուջեն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է»,- այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր պետության բյուջե պետք է բխի այն կառավարության ծրագրից, այն քաղաքական ուժի նախընտրական ծրագրից, որը հրապարակվել է. «2018 թվականի բյուջեի նախագիծը բխում է մեր քաղաքական ուժի և ՀՅԴ-ի համատեղ նախընտրական ծրագրից, կառավարության 5-ամյա ծրագրից:

Առնվազն անհասկանալի է, երբ մենք այս բյուջեում փորձում ենք տեսնել բաներ, որոնք օբյեկտիվորեն չենք կարող լինել: Սիրելիներս, մենք երբեք չենք ասել, որ մի զարկով պետք է աղքատությունը վերանա, որ 2018 թվականին աշխատավարձերը, թոշակները պետք է ավելանան: Մենք ասել ենք, որ 2017 թվականը տնտեսական աճի համար պայմաններ ստեղծելու տարի է, և 2018-ից մենք սկսելու ենք երկարաժամկետ հեռանկարում տնտեսական 5 տոկոս աճ ապահովել:

Հաջողվե՞լ է սա, թե՞ ոչ: Եկեք փաստերով խոսենք: Այսօր ՀՀ-ն 8 ամսվա տվյալներով լավագույնն է ԱՊՀ տարածաշրջանում: Այս բյուջեն 4.5-5 տոկոս աճ է ապահովում, իսկ Ադրբեջանում -0.9, -1 տնտեսական աճ է լինելու, ՌԴ-ում՝ -1.8, Բելառուսում՝ 0.7, Ղազախստանում՝ 3.3: Եթե խոսում ենք ցանկություններից, չեմ կարծում, որ ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի ցանկությունները «Ծառուկյան» կամ «Ելք» խմբակցությունների ցանկությունից պակաս են: Մենք էլ ենք ցանկանում, բայց ռեսուրսը, տեղն ասեք»:

Կարդացեք նաև

Է. Շարմազանովը գտնում է՝ բյուջեի նախագիծն իրատեսական և կայունացման փաստաթուղթ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս