Բաժիններ՝

Թուրքիայում գյուլենականների գործով նախկին ոստիկաններ են ձերբակալվել

Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 108 նախկին ոստիկանի ձերբակալելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Թուրք իրավապահ մարմինները երկրի 30 նահանգում, այդ թվում և Անկարայում նոյեմբերի 16-ի առավոտվանից համաժամանակյա գործողություններ են սկսել: Դրանց արդյունքում ձերբակալվել է կասկածվող 108 ոստիկաններից 60-ը:

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս