Բաժիններ՝

Apple-ն ընդունել է iPhone X-ի էկրանի հետ կապված խնդիրները

Apple կորպորացիան խոստովանել է iPhone X-ի սենսորային էկրանի հետ կապված խնդիրների առկայությունը, որոնց պատճառով ցուրտ եղանակին սմարթֆոնը դադարում է արձագանքել հպմանը: Ընկերությունը պլանավորում է շուտով շտկել այդ թերությունը: Այդ մասին հայտնել է The Loop-ը:

Apple-ում իրավիճակը մեկնաբանել են սոսկ այն բանից հետո, երբ դրա մասին գրել է Reddit օգտատերը: Նրան պաշտպանել են iPhone X -ի տերերը: Խնդիրն այն է, որ սմարթֆոնի էկրանը դրսում օդի՝ զրոյին մոտ ջերմաստիճանի դեպքում դադարում է արձագանքել հպումներին:

«Մենք գիտենք այն դեպքերի մասին, երբ iPhone X-ի էկրանը ժամանակավորապես դադարում է արձագանքել հպումներին ցուրտ միջավայր կտրուկ անցնելուց հետո: Մի քանի վայրկյան անց էկրանը կրկին սկսում է արձագանքել: Խնդրի լուծումը կդառնա սմարթֆոնի հետագա նորացումների խնդիրներից մեկը»,- նշել են ընկերությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս