ԵՊՀ ուսխորհուրդը դիրքորոշում է հայտնել տարկետումը սահմանափակող օրինագծին դեմ ուսանողների գործողությունների վերաբերյալ
Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհուրդը չի կիսում տարկետման իրավունքը սահմանափակող օրինագծին դեմ հանդես եկող ուսանողների մոտեցումները: ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահության ընդլայնված նիստում ձայների մեծամասնությամբ ընդունվել է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի և վերջին օրերի ուսանողական ցույցերի մասին հայտարարություն:
«Հիմք ընդունելով բոլոր ֆակուլտետների ուսանողների շրջանում քանակական և որակական տեղեկատվությունը, կարծիքների և դիրքորոշումների ամբողջությունը՝ հայտարարում ենք, որ ԵՊՀ ուսանողական խորհուրդը չի կիսում «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի շուրջ մեր ցուցարար ընկերների մոտեցումները: Մենք դեմ ենք գիտությունն ընդդեմ անվտանգության ձևաչափով բանավեճին, այս արժեքների ուղիղ հակադրմանը. բանակին վերաբերող խնդիրների քննարկումը չպետք է ամբողջովին միահյուսել գիտության հիմնախնդիրների հետ: Հարց է առաջանում. մինչ այժմ որքանո՞վ է տարկետման առկայությունը լուծել գիտության խնդիրները և նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը, քանի՞ ասպիրանտ է, չանցնելով պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ Զինված Ուժերի շարքում, շարունակել գիտամանկավարժական գործունեությունը: Բավարար է, նույնիսկ, հպանցիկ աչքի անցկացնել վիճակագրությունը և ակնհայտ կդառնա, որ գիտության զարգացումը տարկետման խնդրի հետ կապելն արդարացված չէ»,- ասված է հայտարարության ﬔջ: