Բաժիններ՝

Մորատան կարող է փոխարինել Կավանիին ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է ամռանը հեռանալ ակումբից, իսկ նրա տեղը կզբաղեցնի Ալվարո Մորատան «Չելսիից»:

Կավանիի հնարավոր տեղափոխության մասին հաղորդում է Marca-ն: Ուրուգվայցու մոտ լավագույն հարաբերությունները չեն դասավորվել փարիզեցիների նորեկ Նեյմարի հետ, դրա համար նրա տեղափոխությունը չի բացառվում: Ըստ պարբերականի տեղեկության՝ Էդինսոնին փոխարինել կարող է Ալվարո Մորատան, ով միայն այս ամառ է «Ռեալից» տեղափոխվել «Չելսի»:

Ընթացիկ մրցաշրջանում Կավանին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 19 խաղերում դարձել է 19 գոլի և 2 ասիստի հեղինակ: Մորատան անցկացրած 14 խաղերում խփել է 8 գոլ և կատարել է 3 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս