Բաժիններ՝

«Գվարդիոլականությունը ոչնչացրեց պաշտպանների մի ամբողջ սերունդ». Ջորջիո Կելինի

«Յուվենթուսի» և Իտալիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ջորջիո Կելինին վստահ է, որ Պեպ Գվարդիոլայի տակտիկան ոչնչացրել է պաշտպանների մի ամբողջ սերունդ: Նա գտնում է, որ այսօր Իտալիայում չկան Բոնուչիի կամ Բարձալիի արժանի փոխարինողներ:

«Ցանկությունը՝ խաղալու այն ոճով, որը դավանում է Գվարդիոլան, վնասում է իտալացի շատ պաշտպանների: Հիմա յուրաքանչյուրն ուզում է այդպես կառուցել իր խաղը, բայց չգիտի՝ ինչպես պահել հարձակվողին: Մենք պետք է հեռու մնանք տիկի-տակիից և չկորցնենք մեր ԴՆԹ-ն: Համաշխարհային ֆուտբոլի բարձունքին վերադառնալու համար Իտալիայի հավաքականին պետք են ոչ միայն ուժեղ հարձակվողներ, այլ նաև դասական, վստահելի պաշտպաններ: Հիմա կան մի քանի այդպիսի ֆուտբոլիստներ. Կալդարան, Ռուգանին և Ռամանիոլին»,- Կելինիին է մեջբերում Gazzetta dello Sport-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930